Վերջին օրերին Ռյուդիգերի անունը սկսել էր բացակայել «Ռեալի» հնարավոր տրանսֆերների ցուցակից։ Սակայն Sky Sports-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են «ՊՍԺ»-ի և «Ռեալի» հետ։
28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և Sky Sports-ի փոխանցմամբ, «Չելսին» որևէ բանակցություն չի տանում նրա հետ նոր պայմանագրի հարցում։
Այս կերպ Ռյուդիգերը ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, իսկ «Ռեալը» և «ՊՍԺ»-ն ուշադրությամբ հետևում են նրա շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը իր որոշումը կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ, ներկա պահին «Սերուցքայինները» առավելություն ունեն «ՊՍԺ»-ի նկատմամբ, քանի որ ֆրանսիական ակումբը չեն կարող երաշխավորել նրան, որ Պոչետինոն մնալու է թիմում։
Los Merengues, Realmadrid.am