«Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Կարլոս Կազեմիրոն իր լավագույն մարզավիճակում չէր։
Ըստ վիճակագրության, միայն առաջին կեսում նա 12 անգամ կորցրել է գնդակը, իսկ 61-րդ րոպեի դրությամբ, երբ նրան փոխարինեցին՝ 14 անգամ։
Խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում բրազիլացին ոչ մի անգամ չի խլել գնդակը մրցակցից։
Իրավիճակը փոխվեց, երբ Անչելոտին նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ֆեդե Վալվերդեին։ Արդյունքում «Ռեալը» կարողացավ գոլ խփել խաղավերջում և հաղթանակ կորզել։
Կազեմիրոն որակազրկման պատճառով չի մասնակցելու «ՊՍԺ»-ի դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը, սակայն եթե Կրոսը և Վալվերդեն ցուցադրեն այն խաղամակարդակը, որը տեսանք «Ռայոյի» դեմ խաղում, ապա «Սերուցքայինները» խնդիրներ չեն ունենա։
Los Merengues, Realmadrid.am