Ներկայացնում ենք «Ռեալի» նորեկի առաջին հարցազրույցի ուշագրավ հատվածները։
«Ես շատ ուրախ եմ «Ռեալում» հայտնվելու համար։ Աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիրը կնքելը երազանք էր։ Ես քրտնաջան աշխատելու եմ, որ մտնեմ «Ռեալի» պատմության մեջ»։
«Ես չէի ցանկանում ցանկացած այլ ակումբ ընտրել, սակայն հենց իմացա «Ռեալի» հետաքրքրվածության մասին՝ վայրկյան անգամ չկասկածեցի»։
«Ես ցանկանում եմ իմ հետքը թողնել ֆուտբոլի պատմության մեջ։ Լավագույն ակումբը «Ռեալն» է դրա համար»։
«Հենց մամուլում տեղեկություն հայտնվեց «Ռեալի» հետաքրքրվածության մասին, Կամավինգան կապ հաստատեց ինձ հետ և ասաց, որ ես պիտի «Ռեալ» տեղափոխվեմ և հենց այստեղ ես կարիերայիս լավագույն աճը կգրանցեմ, քանի որ այս ակումբն աշխարհում լավագույնն է։ Այս թեմայով մենք շատ ենք զրուցել Կամավինգայի հետ»։
«Ինձ հետ կապ հաստատեց Մբապեն և ասաց՝ արդյո՞ք չեմ ցանկանում ՊՍԺ տեղափոխվել, բայց ես ասացի, որ միայն «Ռեալ Մադրիդ» եմ ցանկանում տեղափոխվել։ Կիլիանն ընդունեց իմ որոշումն ու ասաց, որ ուրախ է ինձ համար»։
«Այո, ես բանակցություններ վարել եմ այլ ակումբների հետ, բայց սպասել եմ «Ռեալի» առաջարկին։ Ես կասկածներ չունեի։ Հնարավոր է՝ այլ ակումբներ կարողանային ավելի շատ խաղաժամանակ ապահովել ինձ համար, բայց «Ռեալն» իմ մարտահրավերն է»։
«Մի քանի շաբաթ առաջ ես շփվել եմ Անչելոտիի հետ, որը ասաց, որ «Ռեալը» լավագույն ակումբն է իմ կարիերայի համար»։
«Կարծում եմ, որ իմ հիմնական դիրքը հենակետային կիսապաշտպանն է, բայց ես կարող եմ կիսապաշտպանության այլ դիրքերում ևս խաղալ։ Ես ունիվերսալ եմ»։
«Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ամեն փուլից հետո ես գործակալիս գրում էի, որ պետք է ամեն բան անել՝ «Ռեալ» տեղափոխվելու համար»։
«Ինձ ոգեշնչում են Մայքլ Ջորդանն ու Կոբի Բրայանը։ Որպես կուռք կնշեմ նաև Բենզեմային ու Զիդանին։ Ես շատ ուշադիր եմ հետևել Կարիմի կարիերային»։
«Ինձ շատ դուր է գալիս ու ոգևորում է Կազեմիրոյի խաղը։ Չգիտեմ՝ կլինե՞մ նրա հետնորդը, ես ցանկանում եմ սեփական պատմությունս գրել»։
«Ես Պերեսին ասացի, որ նա տիտղոսների սենյակը մեծացնի, քանի որ մենք շատ տիտղոսներ պետք է նվաճենք»։