Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն խոսել է ՉԼ-ի շրջանակներում կայանալիք «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղի մասին։
«Կարծում եմ «Ռեալը» կհաղթահարի ՉԼ-ի խմբային փուլը։ Իրավիճակը այնպես է, որ հաղթանակը պարտադիր չէ։
«Սևիլիայի» դեմ խաղում «Ռեալի» ֆուտբոլիստները կենտրոնացած և հասուն ֆուտբոլ ցուցադրեցին։ Ֆուտբոլիստները կրկին զգացին, որ միասին կարող են հաղթահարել դժվարին փորձությունները». ասել է Վալդանոն։
Նա խոսել է նաև թիմում ստեղծված մրցակցության և Զիդանի կողմից կատարվող ռոտացիայի մասին։
«Չկա մի ակումբ, որտեղ չլինի մրցակցություն, իսկ դա երբեք չի կարող առոջ լինել, քանի որ բոլորն են ցանկանում խաղալ». նշել է նախկին ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am