Նախքան Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը Կարլո Անչելոտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» ու գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ իտալացի մասնագետի և Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ընթացող բանակցությունները դրական տեղաշարժ են գրանցել։
Relevo-ի տեղեկացմամբ, Անչելոտին նախքան ԱԱԱ-ն կարող է հեռանալ «Ռեալից» ու ընդունել Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Եթե որևէ փոփոխություններ չլինեն, ապա ակումբն ու մարզիչը պլանավորում են ամռանը մաքսիմալ հարգանքով հրաժեշտ տալ միմյանց։
Ներկա պահին Բրազիլիայում վստահ են, որ կարող են դրական արդյունքի հասնել Անչելոտիի հետ ընթացող բանակցություններում, իսկ «Ռեալում» որպես նրան փոխարինող նշվում է Խաբի Ալոնսոյի անունը։
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի է ունենալու ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում։
Los Merengues, Realmadrid.am