Իսպանիայի հավաքականի և «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Խոսելուն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Ֆուտբոլիստը անձամբ է մեկնաբանել հնարավոր գործարքը։
«Ես խաղացել եմ աշխարհի երեք ուժեղագույն առաջնություններով և դրանք բոլորն էլ ինձ դուր են եկել։ Ճիշտ է, ամեն դեպքում իմ խաղաոճը ավելի համապատասխան է Լա Լիգային։
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այդ մասին կխոսենք միջազգային դադարից հետո։ Տարիքը միայն թիվ է». նշել է Խոսելուն։
Հիշեցնենք, որ օրերս ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում փոխարինման դուրս եկավ Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի վերջնամասում և իր գոլով նպաստեց հավաքականի հաղթանակին։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, գործարքը գրեթե կայացած է։ Կողմերը այժմ քննարկում են մանր դետալները։
Los Merengues, Realmadrid.am