Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեն վերսկսել է մարզումները անհատական ծրագրով
07.12.2020
1688 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները այսօր հերթական մարզումն են անցկացրել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ։

Զինեդին Զիդանի համար մարզումը սկսել է լավ լուրով։ Թիմի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն վերսկսկել է մարզումները անհատական ծրագրով և շուտով կարող է շարք վերադառնալ։ 

Ուրուգվայցին նոյեմբերի սկզբին էր վնասվածք ստացել և նշվում էր, որ բաց կթողնի մոտ երկու ամիս։

Հիմա սպասվում է, որ նա նախատեսվածից ավելի շուտ կմիանա ընդհանուր խմբին։ 

Այս մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am