Հոդվածներ

Ցուցանիշ, որ Մբապեն վատագույնն է Լա Լիգայում
02.06.2026
45 0

Կիլիան Մբապեն Լա Լիգայում վատագույն արդյունքն է գրանցել 90 րոպեի հաշվարկով պաշտպանական գործողություններին մասնակցությամբ։

Իսպանիայի առաջնությունում անցկացրած 31 խաղերում ֆրանսիացին կատարել է ընդամենը 6 պաշտպանողական գործողություն։ Այդ ցուցանիշով նա զբաղեցրել է վերջին՝ 344-րդ հորիզոնականը։ Վինիսիուս Ջունիորը 336-րդն է։

FotMob-ը որպես պաշտպանողական գործողություն համարում է խլումները, հեռացումները և հարվածների արգելափակումները։ 

Հիշեցնենք, որ Մբապեն ճանաչվեց Լա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ իր հաշվին ունենալով 25 խփած գնդակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված