«Ռեալի» նորեկ Կարլոս Էսպին մադրիդյան ակումբին միանալուց հետո տվել է իր առաջին մեկնաբանությունները։
«Անհավանական էր, ես սրան չէի սպասում։ Բոլորն այնքան բարի են և ինձ շատ ջերմ ընդունեցին։ Շատ երջանիկ եմ իմ առաջին օրվա համար։ Նրանք ուշադրություն են դարձնում ամեն մի մանրուքի վրա, իսկ մարզաբազայի պայմանները պարզապես հրաշալի են»։
Առաջին մարզման մասին.
«Ռեալ Մադրիդի» բոլոր ֆուտբոլիստների և ամբողջ մարզչական շտաբի հետ աշխատելը բացառիկ երևույթ է։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում մեզ հետ, դա անհավանական է»։
Թե ինչպիսի խաղացող է նա.
«Ես ներդնելու եմ իմ ողջ ուժերը ամեն հնարավորության դեպքում։ Ես կենտրոնական հարձակվող եմ, ով սիրում է լինել տուգանային հրապարակում՝ պատրաստ ամեն ինչի։ Եվ ամենակարևորը. ես տալու եմ իմ առավելագույնը «Ռեալի» համար և արդարացնելու եմ մարզչի վստահությունը». նշել է Էսպին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն