Դեկտեմբերի 9-ին Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում հյուրընկալելու է «Բորուսիա Մյունխենգլադբախին»։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Բյորն Կույպերսը։
Հոլանդացի մրցավարը «Ռեալի» մասնակցությամբ առաջին անգամ խաղ է սպասարկել 2011/12 մրցաշրջանում։ Դրանից հետո Կույպերսը հինգ անգամ է սպասարկել «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ։
Հիշեցնենք հանդիպումը որոշիչ է լինելու երկու թիմերի համար։ Երկու թիմերն էլ պարտվելու դեպքում կարող են լքել մրցաշարը։
Los Merengues, Realmadrid.am