Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ Մադրիդ» 2-1 «Բարսելոնա» հանդիպման հերոսներից մեկը Կարիմ Բենզեման էր, ով անչափ գեղեցիկ գոլով առաջ մղեց «Սերուցքայիններին» հանդիպման սկզբնամասում։
13-րդ րոպեին նա կրնկի հարվածով եզրափակեց Լուկաս Վասկեսի՝ եզրից կատարած փոխանցումը։
Դա Բենզեմայի 10-րդ գոլն էր «Կլասիկոների» ժամանակ։ Այդ ցուցանիշով ֆրանսիացի հարձակվողը հավասարվեց Ուգո Սանչեսին։ Նրան այդ ցուցանիշով գերազանցում են միայն Դի Ստեֆանոն և Ռոնալդուն, ովքեր 18-ական գոլի հեղինակ են դարձել։
Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը դարձել է 19 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am