Զինեդին Զիդանի հեռանալուց հետո մի շարք հանրահայտ մարզիչներ դիտարկվում են որպես նրան փոխարինող։ Այդ մարզիչների թվում է նաև Յոահիմ Լյովը, ով ԵՎՐՈ 2020-ից հետո հեռանալու է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Գերմանացի մասնագետը մեկնաբանել է տարածվող շշուկները և հստակ պատասխան տվել։
«Ես ոչ մեկի հետ կապ չեմ հաստատել։ Շարունակում եմ հաստատել, որ ամռանը չեմ պատրաստվում որևէ ակումբ գլխավորել». նշել է Լյովը։
Իսկ Ֆաբրիցիո Ռոմանոն իր հերթին նշել է, որ Լյովը երբեք էլ չի եղել Զիդանին փոխարինելու հիմնական թեկնածուների ցուցակում։
Los Merengues, Realmadrid.am