Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կայանալու է հունիսի 10-ին, կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն:
ՈՒԵՖԱ-ն զգուշանում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից, որը ընթացքում կարող են անկարգություններ լինել:
Daily Mail-ը հայտնում է, որ կառույցը ոչ պաշտոնական հարցում է արել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա` պարզելու նրանց տրամադրվածությունը` խաղը «Էշտադիու դա Լուշ» տեղափոխելու դեպքում:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն արդեն 2 անգամ՝ 2020 և 2021 թվականներին, Ստամբուլին զրկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու հնարավորությունից:
Fanat, Realmadrid.am