«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Օսասունայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը (2-1):
«Դժվար ու բարդ խաղ էր: «Օսասունան» պայքարեց մինչև վերջ, շատ տանջվեցինք, սակայն արժանի էինք հաղթանակին: Եզրափակիչներն առաջին հերթին համբերություն են, որից հետո՝ երջանկություն:
Կարծում եմ՝ այս գավաթը մեզ բաժին հասավ ճիշտ ժամանակին: Հաղթանակին մեծապես նպաստեցին Վինիսիուսն ու Ռոդրիգոն»,- իտալացու խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» պատմության մեջ 20-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը:
Fanat, Realmadrid.am