Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Շախտյորից» կրած պարտությունը կասկածի տակ է դրել Զինեդին Զիդանի ապագան: Այս մասին տեղեկկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումից անմիջապես հետո «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտել է հանդերձարան ու լուրջ զրույց ունեցել թիմի հետ: Նա նշել է, որ առաջիկա երկու խաղերը պետք է օգտագործվեն ճգնաժամը հաղթահարելու համար:
Marca-ն նշում է, որ եթե «Ռեալը» ձախողի Լա լիգայի 7-րդ տուրում կայանալիք «Էլ Կլասիկոն» ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումը, ապա ֆրանսիացի մասնագետի հեռացման հարցը կարող է դրվել տնօրենների խորհրդի օրակարգում:
«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Fanat, Realmadrid.am