«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ», հաղորդում է Sky Sports–ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40–ամյա պորտուգալացին երկմտում է «Ալ Նասրի» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Պորտուգալացին ցանկանում է մասնակցել նոր ձևաչափով անցկացվող աշխարհի ակումբային առաջնությանը, որին սաուդյան ակումբը չկարողացավ որակավորվել։
ՖԻՖԱ–ն հունիսի 1–ից 10–ը հատուկ տրանսֆերային պատուհան կբացի և Ռոնալդուն հնարավորություն կստանա պայմանագիր ստորագրել մրցաշարին մասնակցող ակումբներից մեկի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտեր Մայամին» և «Ալ Հիլյալը»։
Այս մրցաշրջանում պորտուգալացին ակումբի և հավաքականի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 34 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։