Կարլո Անչելոտիի սաները մարզում են անցկացրել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում:
Ընդհանուր խումբ է վերադարձել Յովիչը, Բենզեման, Կուրտուան ու Վալվերդեն չեն մարզվել թիմի հետ, Իսկոն ու Բեյլն աշխատել են անհատական ծրագրով, Սեբալյոսը՝ թե մարզադահլիճում, թե խոտածածկին:
Այն խաղացողներն, ովքեր «Էլ Կլասիկոն» սկսել էին առաջին րոպեներից, վերականգնողական մարզում են անցկացրել: Մարզման երկրորդ մասում աշխատել են գրոհի և պաշտպանական որակների կատարելագործման վրա: Վերջում անցկացվել է երկկողմանի խաղ` փոքրացված չափերի խաղադաշտում:
Fanat, Realmadrid.am