Կան շանսեր, որ Լուկա Մոդրիչը պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջին հանդիպմանը։
Խորվաթ ֆուտբոլիստը հանգստյան օրերն անցկացրել է Սերբիայում, որտեղ մասնագետները նրան օգնելու են վերականգնվել մկանային վնասվածքից։
Ի սկզբանե նշվում էր, որ Լուկան բաց կթողնի մոտ երկու շաբաթ, այդ թվում նաև մայիսի 9-ի կայանալիք «Սիթիի» դեմ հանդիպումը։ Այժմ կարելի է սպասել, որ նա կկարողանա օգնել իր թիմին այդ խաղում։
Los Merengues, Realmadrid.am