Լա լիգայի 28-րդ տուրում «Մալյորկային» հաղթելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացավ մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հանդիպման մասին.
«Ոչինչ չի փոխվել. առավելություն ունենք առաջնությունում և դա լավ է: Թիմն իրեն ֆիզիկապես հիանալի է զգում: Երկրորդ խաղակեսը հրաշալի էր: Հիմա պետք է մտածենք կիրակնօրյա խաղում հաղթանակ տոնելու մասին և վերջ»:
Վնասվածքների մասին.
«Դրանք կարող ենք գնահատել մի քանի օր անց, սակայն, այս պահին դրությամբ՝ չեն թվում այդքան լուրջ: Պետք է սպասենք, ու ամեն բան պարզ կլինի»:
Հնարավո՞ր է պարտվել Լա լիգայում, երբ մոտակա մրցակցին գերազանցում ես 10 միավորով:
«Լսե՛ք, կարող եմ ձեզ պատմել, թե ինչպես կարելի է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, երբ առաջին կեսից հետո հաղթում ես 3:0 հաշվով: Հույս ունեմ, որ նման բան այլևս տեղի չի ունենա»:
Պինտուսի մասին.
«Պինտուսը փայլուն աշխատանք է կատարում: Նա շատ է հարգում ֆուտբոլիստներին, և տեխնիկա-տակտիկական աշխատանքը համադրում ենք ֆիզիկական վարժությունների հետ: Մինչ այս պահը ամեն ինչ լավ է ընթացել: Պետք է շարունակել նույն ոգով»:
Մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային»:
Fanat, Realmadrid.am