Երեքշաբթի օրը Վալդեբեասում «Ռեալը» հերթական մարզումն անցկացրեց Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում:
Ընդհանուր խմբից բացակայում էր միայն Դավիդ Ալաբան. ավստրիացին աշխատում էր անհատական ծրագրով:
Երկու հանգստյան օրից հետո մարզման հիմնական ուղղվածությունը ֆիզիակական թեսթերն ու գնդակով աշխատանքն էր: Վերջում թիմը երկկողմանի հանդիպում անցկացրեց փոքրացված չափերով խաղադաշտում:
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» խաղը կայանալու է մարտի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am