Հոդվածներ

«Էսպանյոլ» 1-2 «Ռեալ Մադրիդ». Հաղթական մեկնարկ 2026/27 մրցաշրջանում
23.08.2026
120 0

Մադրիդի «Ռեալը» իր առաջին հանդիպումն անցկացրեց Լա լիգայի 2026/27 մրցաշրջանում՝ մրցակցի հարկի տակ հյուրընկալվելով կատալոնական «Էսպանյոլին»։

Հանդիպման հենց մեկնարկում «Արքայական» ակումբին հաջողվեց գոլ խփել։ Ստանդարտի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգեմը, իսկ Արդա Գյուլերն իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցեց։

Սակայն, շատ չանցած տան տերերին հաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել։ 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կալատրավան։

Երկար ժամանակ թիմերից ոչ մեկին չէր հաջողվում խաղի նժարն իր կողմը թեքել։ 

Այնուամենայնիվ, 90-րդ րոպեին «Սերուցքայինների» նորեկ Կարլոս Էսպին, ով երկրորդ խաղակեսում էր փոխարինման դուրս եկել, մրցակցի տուգանայինի մատույցներում կարողացավ ճիշտ դիրքավորվել և խառնաշփոթ իրավիճակում գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով Ժոզե Մոուրինիոյի թիմին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված