Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Մալյորկային»: Գրանցվեց «Սերուցքայինների» հաղթանակ՝ 3:0:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «Արքայական ակումբի» ռմբարկու Կարիմ Բենզեման, ով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել այդ խաղում:
«Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: