Հոդվածներ

Cope. «Խետաֆեն» հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողներով
10.01.2022
1732 0
«Խետաֆեն» հետաքրքրված է Մայորալի ծառայություններով ու Մարիանոյի տրանսֆերի համար հարցում է կատարել, սակայն դոմինիկացին չի ցանկանում լքել «Ռեալը»։

«Սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է Մայորալին հետ վերադարձնել «Ռոմայից» ու նրան այլ ակումբ հանձնել վարձակալության, քանի որ «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրա հետ հույսեր չի կապում։

2020/21 մրցաշրջանում իսպանացին «Ռոմայի» կազմում անցկացրած 47 խաղում 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, սակայն այս մրցաշրջանում հարձակվողն ընդամենը 10 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Մարիանոյին, ապա «Ռեալի» ղեկավարությունն ամռանը համաձայնության էր հասել «Ռայո Վալյեկանոյի» հետ՝ նրա վարձակալության համար, սակայն ֆուտբոլիստը չցանկացավ փոխել ակումբային գրանցումը։

Դոմինիկացին չի մտնում Կառլո Անչելոտիի ծրագրերի մեջ ու 21/22 մրցաշրջանում մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված