Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» հետ։ Արձանագրվեց 2-2 հաշիվը։
Հանդիպման 33-րդ րոպեին «արքայական» ակումբը հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ուներ, սակայն Կարիմ Բենզեմային մադրիդյան կարիերայում առաջին անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Խաղի հաշիվը հյուրերը բացեցին 42-րդ րոպեին, իսկ 76-րդ րոպեին կրկնապատկեցին առավելությունը։
Այնուամենայնից, «Ռեալը» կարողացավ հետ բերել 2 գնդակի տարբերությունը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Մոդրիչը, իսկ 92-րդ րոպեին Միլիտաոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2-2։
«Ռեալը» 50 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում «արքայական» ակումբը հունվարի փետրվարի 7-ին սեփական հարկի տակ կմրցի «Գրանադայի» դեմ։
«ՌԵԱԼ» 2-2 «ԷԼՉԵ»
ԳՈԼԵՐԸ՝ 0-1` ԲՈՅԵ 42՛, 0-2՝ ՄԻԼԱ 76՛, 1-2` ՄՈԴՐԻՉ՝ 82՛, 2-2` ՄԻԼՏԱՈ՝ 90+2՛