Հոդվածներ

«Յուվենթուսը» հետաքրքրված է Վարանի ծառայություններով
01.03.2021
1497 0

Օրերս իսպանական As պարբերականը հայտնեց, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել Ռաֆայել Վարանի տրանսֆերային իրավունքները, եթե վերջինիս հետ նոր պայմանագրի շուրջ չկարողանա համաձայնության հասնել գալիք ամռանը։

Calciomercato պարբերականն էլ այսօր հայտնել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենթուսը» 

Վարանը աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է։ Նա մեծ նվաճումներ է գրանցել «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 

Նշվում է, որ «Ռեալը» Վարանի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 50 մլն եվրո, սակայն «Յուվենթուսը» պատրաստ չէ նման գումար վճարել՝ հաշվի առնելով այն, որ ակումբում այժմ ֆինանսական խնդիրներ կան։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ռաֆայել Վարանին ձեռք բերելով «Յուվենթուսը» կկարողանա ամուր պաշտպանություն ստեղծել առաջիկա մի քանի տարիների համար։  

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված