Մարսելոյի ավագ որդին շարունակում է տպավորել իր ելույթներով։ Օրերս նա «Ինֆանտիլ Ա»-ի կազմում պոկերի հեղինակ է դարձել «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Առաջին կեսը Էնցոն ավարտել է հեթ-տրիկով, իսկ արդեն երկրորդ կեսում խփել 4-րդը։
Երիտասարդ ֆուտբոլիստը մեկ շաբաթ առաջ է վերականգնվել վնասվածքից, բայց արդեն հասցրել է մասնակցել 2 հանդիպման ու դառնալ 7 գոլի հեղինակ։ Նա նաև հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Ալկալի» ակումբի դեմ խաղում։
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Էնցոն դարձել է 32 գոլի հեղինակ, իսկ «Ռեալի» ակադեմիա տեղափոխվելուց ի վեր նա 100 գոլի հեղինակ է դարձել։
Los Merengues, Realmadrid.am