Կարլո Անչելոտին ամփոփել է «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակը։
«ՄԵնք լավ էինք վերահսկում խաղն ու լավ հանդիպում անցկացրինք։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, իսկ լավագույն նորությունը Ալաբայի վերադարձն էր։ Նա շատ լավ 60 րոպե անցկացրեց խաղադաշտում և իրեն շատ հարմարավետ էր զգում։ Մի քանի պաշտպաններ շարք են վերադառնում։ Մրցաշրջանի կարևորագույն հատվածին մոտենում ենք հիանալի մարզավիճակով։
Ինչ վերաբերում է Մոդրիչին, ես արդեն իսկ օգտագործել եմ բոլոր հնարավոր բառերը՝ նրան բնութագրելու համար։ Որևէ նոր բան ասել չեմ կարող։ Նա մշտապես փայլում է». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am