«Ատալանտայի» դեմ խաղի 64-րդ րոպեին Սերխիո Ռամոսին խաղադաշտում փոխարինեց Էդեր Միլիտաոն։ Մինչ այդ Ռամոսը գրավեց մրցակցի դարպասը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Այդ պահին իսպանացին խնդրել է Զիդանին ևս մի քանի րոպե իրեն թողնել խաղադաշտում, սակայն մարզիչը այլ որոշում կայացրեց։
Ռամոսը նոր է վերականգնվել վնասվածքից և, Զիդանը չցանկացավ Ռիսկի գնալ։
Փոխարինումից մի քանի վայրկյան առաջ Ռամոսը ձեռքերով ցույց տվեց Զիդանին, որ ցանկանում է ևս 10 րոպե անցկացնել խաղադաշտում։ Կարծես թե Ռամոսին տրված խաղաժամանակը երկուստեք պայմանավորված էր։ Գոլից հետո Ռամոսը կարծես խաղալու ավելի մեծ ցանկությամբ լցվեց, սակայն Զինեդին Զիդանը որոշեց մերժել նրա խնդրանքը և փոխարինեց Ռամոսին։
Կարծես թե Ֆրանսիացին արդեն հոգնել է անընդհատ վնասվածքներից և չի ցանկանում որևէ ռիկսի գնալ, մանավանդ, երբ թիմը մեկ ոտքով արդեն հաջորդ փուլում էր։
Los Merengues, Realmadrid.am