Հոդվածներ

Լուկա Յովիչը վարակվել է կորոնավիրուսով
20.11.2020
1537 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը վարակվել է կորոնավիրուսով։ 

Ինչպես հաղորդում է «Արքայական» ակումբի մամլո ծառայությունը, Յովիչի COVID-19-ի թեստը դրական արդյունք է ունեցել։ 

Ավելի վաղ «Ռեալում» վիրուսով վարակվել էին Կազեմիրոն, Ազարն ու Միլիտաոն։ 

Յովիչը երկու օր առաջ Սերբիայի ընտրանու կազմում դարձել է դուբլի հեղինակ, որը նպաստել է Ռուսաստանի հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված