Սեզար Սոտո Գրանդոն սպասարկելու է առաջիկա հանգստյան օրերին կայանալիք «Սուպեր Կլասիկոն»։
Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալը» և «Բարսելոնան» կիրակի օրը միմյանց հետո ուժերը կչափեն «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Սոտո Գրանդոն իր կարիերայում առաջին անգամ է սպասարկելու «Էլ Կլասիկո»։ Ավելի վաղ մրցավարը աշխատել է «Ռեալի» մասնակցությամբ 15 խաղերում, որոնցից 9-ում «Սերուցքայինները» հաղթել են։ Ինչ վերաբերում է կատալոնացիներին, ապա Սոտո Գրանդոն նրանց մասնակցությամբ 7 հանդիպում է սպասարկել, որոնցից միայն երկուսում է «Բարսելոնային» հաջողվել հաղթանակի հասնել։
Los Merengues, Realmadrid.am