«Ռեալի» ակադեմիան մինչև հիմա համարվում է ամենաեկամտաբերներից եվրոպական ակումբների շրջանում: Վերջին 10 տարում «սերուցքայինները» աշխատել են 386 միլիոն եվրո ֆուտբոլիստների վաճառքից, որոնք գտնվել են ակումբի համակարգում: Միայն «Բենֆիկան» ավելի լավ ցուցանիշ ունի՝ 543 միլիոն եվրո:
Վիճակագրության մեջ հաշվի չի առնվել Կազեմիրոն, որը 72 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ նա մի քանի խաղ «Կաստիլյայում» մասնակցել է 20 տարեկանում, ինչը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի պահանջներին՝ «թիմի սան» համարվելու համար:
Ակադեմիայի ամենաեկամտաբեր ֆուտբոլիստը Մորատան է, որը 2017 թվականին 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»: Ավելի վաղ նա 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Յուվենտուս», այնուհետև վերադարձվել:
Հարկ է նշել նաև Աշրաֆի տրանսֆերը («Ինտեր», 43 միլիոն եվրո), Մարկոս Լյորենտեի («Ատլետիկո», 40 միլիոն եվրո), Էդեգորի («Արսենալ», 35 միլիոն եվրո), Ռեգիլյոնի («Տոտենհեմ», 30 միլիոն եվրո) և Խեսեի (ՊՍԺ, 25 միլիոն եվրո):