Իսպանիայի մրցավարական հանձանաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան 2012 թվականի «Էլ Կլասիկոյից» առաջ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել հաճախ ընկնել խոտածածկին, որպեսզի նշանակվի կանոնների խախտում, հայտնում է Libertad Digital-ը:
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև այդ հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի մրցավարական հանձանաժողովի նախկին փոխնախագահի նկատմամբ դատական գործ է սկսվել: Վերջինս կասկածվում է «Բարսելոնայից» կաշառք վերցնելու մեջ:
Fanat, Realmadrid.am