Կիլիան Մբապեի շնորհանդեսը «Սանտիագո Բեռնաբեուում» կկայանա հուլիսի 16–ին՝ Երևանի ժամանակով 21։00–ին։ Առավոտյան հարձակվողը բուժզննում կանցնի, իսկ երեկոյան կներկայացվի 80 հազար երկրպագուի առջև։
Ակումբը ծրագրում է Մբապեի շնորհանդեսը դարձնել շքեղ և պատմական։ Կտեղադրվի պոդիում, որի երկայնքով կտեղակայվեն հրավառիչներ։
Ծրագրվում է երաժիշտների կենդանի կատարում, ինչպես նաև 360 աստիճանի պանորամային տեսախցիկների տեղադրում։ Շնորհանդեսից հետո տեղի կունենա հրավառություն։
Ֆրանսիացուն կներկայացնի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, այնուհետև նա կհագնի 9 համարի մարզաշապիկը։