Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը խոսել է The Best մրցանակը ստանալու մասին:
«Եկա, տեսա, հաղթեցի: Այսօր գրում եմ այն փոքրիկ տղային, որը հետևում էր՝ ինչպես են իր կուռքերն ստանում The Best մրցանակը: Նրա ժամանակը եկել է. ավելի ճիշտ՝ իմ ժամանակն է եկել: Ժամանակն է ասելու, որ ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ ու դրա համար ջանք ու եռանդ չեմ խնայել»,- գրել է բրազիլացին սոցցանցերում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» բաժին էր հասել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, ինչը հակասական էր ընդունվել ֆուտբոլային աշխարհում:
Fanat, Realmadrid.am