Հայտնի է մադրիդյան դերբին սպասարկող գլխավոր մրցավարի անունը։
Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումը սպասարկելու է Սեզար Սոտո Գրադոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում են Marca-ն և Relevo-ն։ VAR համակարգի համար պատասխանատուն կլինի Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան։
Սոտո Գրադոն սպասարկել է նաև հունվարի 3-ին կայացած «Վալենսիա» - «Ռեալ» հետաձգված հանդիպումը։ Այդ ժամանակ նա խաղադաշտից հեռացրել էր Վինիսիուս Ջունիորին՝ մրցակից դարպասապահի գլխին հրելու համար։
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կայանալու է փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Los Merengues, Realmadrid.am