Տիբո Կուրտուան անդրադարձել է հավաքականում և «Ռեալում» իր թիմակից Էդեն Ազարի կարգավիճակին։
«Քաթարից վերադառնալուց հետո Ազարը շատ լավ էր մարզվում, և քանի դեռ բրազիլացիները չէին վերադարձել ակումբ, նա հույս ուներ, որ կստանար իր շանսը։
Սակայն նա այդպես էլ չստացավ իր շանսը, ու հենց դրա համար էլ այժմ խուճապի մեջ է։ Ամեն դեպքում նա միշտ հարգանքով է մոտեցել իր աշխատանքին». նշել է Կուրտուան։
Լա Լիգայում Ազարը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերին, իսկ «Ռեալի» կազմում իր վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել հունվարի 3-ին կայացած «Կասերենիոյի» դեմ գավաթային խաղում։
Բելգիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ։ Այնուամենայնիվ նա չի ցանկանում հեռանալ «Արքայական» ակումբից մինչ պայմանագրի ժամկետի ավարտը։
Կարլո Անչելոտին ևս հաստատել էր, որ գրեթե չի շփվում Ազարի հետ։
Los Merengues, Realmadrid.am