• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» կամային հաղթանակը կատալոնական «Էսպանյոլի» դեմ խաղում (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալի» կամային հաղթանակը կատալոնական «Էսպանյոլի» դեմ խաղում (տեսանյութ)
11.03.2023
2708 0

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ուժերը չափեց կատալոնական «Էսպանյոլի» հետ ու հաղթեց 3-1 հաշվով:

8-րդ րոպեին անկասելի հարվածով Խոսելուն «Էսպանյոլին» առաջ մղեց հաշվի մեջ: 22-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորն անհատական վարպետությամբ հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 39-րդ րոպեին, Էդեր Միլիտաոն գլխի հարվածով դարպասի գրավմամբ եզրափակեց Օրելյան Չուամենիի շքեղ փոխանցումը: Երկրորդ խաղակեսում մեկ գոլ գրանցվեց. ավելացված ժամանակի 3-րդ րոպեին փոխարինման մտած Մարկո Ասենսիոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 3-1:

25 խաղից հետո «Ռեալը» 56 միավորով 2-րդն է, «Բարսելոնան», որը 24 հանդիպում է անցկացրել, 62 միավորով գլխավորում է աղյուսակը:

«Արքայական ակումբի» հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ ժամը 23:55-ին. Կառլո Անչելոտիի թիմը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը կանցկացնի անգլիական «Լիվերպուլի» հետ: Հիշեցնենք, որ «Էնֆիլդում» կայացած առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 5-2 հաշվով:

Լա լիգայի շրջանակում «Ռեալի» հաջորդ խաղը կկայանա մարտի 19-ին. մրցակիցը «Բարսելոնան» է: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» - «ԷՍՊԱՆՅՈԼ»՝ 3-1. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված