Ինչպես հաղորդում է իսպանաան As պարբերականը, Մադրիդի «Ռեալը» այլևս հետաքրքրված չէ Հարի Քեյնի ծառայություններով։
Բանն այն է, որ «Տոտենհեմը» բավական մեծ գումաներ է ցանկանում ստանալ գործարքի արդյունքում, իսկ «Ռեալը» մտադիր չէ նման գումարներ վճարել՝ հաշվի առնելով այն, թե ինչ տարիքում է գտնվում հարձակվողը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է ստանալ 116 մլն եվրո։ Դրան գումարած «Ռեալը» պետք է տարեկան մոտ 20 մլն եվրո աշխատավարձ վճարի ֆուտբոլիստին։ «Ռեալին» այդ ամենը ձեռնտու չէ, և նրանք կարծես թե դուրս են մնում պայքարից։
Los Merengues, Realmadrid.am