Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հնարավոր ամեն ինչ կանի Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար, եթե վերջինս ամռանը չերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ։
Ֆինանսական խնդիրների պատճառով ֆրանսիական ակումբը չի կարող իրեն թույլ տալ, որ Մբապեն թիմից հեռանա ազատ գործակալի կարգավիճակով, ուստի կամ նա կերկարաձգի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ, կամ ամռանը կհեռանա Ֆրանսիայից։
Նշվում է, որ Մբապեի տրանսֆերի համար թիմերին անհրաժեշտ կլինի նախապատրաստել մոտ 300 մլն եվրո։
Այս կերպ «Ռեալը» կարող է թիմի երկու ֆուտբոլիստների ներառել գործարքում։ Տրանսֆերի մեջ կարող են ներառվել Վարանը և Վինիսիուսը։
«ՊՍԺ»-ն, միևնույն ժամանակ, հետաքրքրված է Կազեմիրոյի և Կուրտուայի ծառայություններով։
Տեղափոխության դեպքում Մբապեն տարեկան մոտ 18 մլն եվրո աշխատավարձ կստանա «Ռեալի» կազմում և կլինի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am