«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Վինիսիուս Ջունիորի մարզավիճակի մասին։
«Ֆիզիկապես նա լավագույն մարզավիճակում է, քան երբևէ։ Նրան շատ քիչ է մնացել իր պիկին հասնելու համար։ Այն, թե ինչպես է նա խաղ ընթացքում բազում անգամներ արագացումներ անում և բարձր պահում խաղի տեմպը, աներևակայելի է։ Նա դեռ հարմարվում է պրոցեսին։
Հոգեբանորեն Վինին շատ ուժեղ է ու բոլորից լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել «Ռեալում»։ Նա խաղում է բարձր պատասխանատվությամբ, ինչն անհրաժեշտ է «Ռեալում» և Բրազիլիայի հավաքականում հանդես գալու համար։ Նա հանգիստ է, իսկ գոլերն անպայման կգան». նշել է Ժոզեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն