Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի ծառայություններով:
Իսպանացին մյունխենյան ակումբի տրանսֆերային նպատակներից է և նրա ելույթները դուր են գալիս գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին:
«Բավարիայի» մարզիչը կարծում է, որ 26-ամյա Սեբալյոսը հիանալի կուժեղացնի թիմի միջին գիծը և լավ կհամագործակցի Կիմիխ-Մուսիալա դուետի հետ:
Սեբալյոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Նա ցանկանում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, որը, իրենց հերթին, գոհ է վերջին խաղերում ֆուտբոլիստի ելույթներից:
Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է 25 խաղի, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: