«Ռեալ Մադրիդն» ու «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը համաձայնության են հասել և գործարքն ամբողջովին ավարտին հասցնելու համար մնացել է միայն «սերուցքայինների» ապագա նորեկի ստորագրությունը։
Գործարքը 90 տոկոսով կայացած է և կարող է ձախողվել միայն այն դեպքում, երբ բրիտանացին հանկարծակի մտափոխվի։ Այնուամենայնիվ, դա քիչ հավանական է, քանի որ Տրենտը ցանկանում է տեղափոխվել միայն «Ռեալ Մադրիդ» և մադրիդցիների ղեկավարությանը տղամարդու խոսք է տվել։
«Լիվերպուլում» հուսով են, որ կկարողանան ֆուտբոլիստին համոզել նոր պայմանագիր կնքել։ Մերսիսայդցիները ցանկանում են հաղթել ԱՊԼ–ն և ՉԼ–ն և հուսով են, որ դա Ալեքսանդր–Առնոլդին կհամոզի մնալ։
Այնուամենայնիվ, սա գրեթե անիրատեսական սցենար է, քանի որ պաշտպանը վճռականորեն տրամադրված է «Ռեալ Մադրիդում» հանդես գալուն։