Շաբաթներ առաջ իսպանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ «Ռեալը» համաձայնության է հասել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հետ: Ավստրիացին հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է մյունխենյան ակումբից:
Ինչպես հաղորդում է Goal-ը, ՊՍԺ-ն փորձելու է խառնել մադրիդյան ակումբի խաղաքարտերը՝ Ալաբային առաջարկելով տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կսկսվեն մրցաշրջանի ավարտին մոտ:
Նախապես նշվում էր, որ «սերուցքայինները» առաջարկել են տարեկան 10 մլն:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալաբան անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am