Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ ՊՍԺ - «Ռեալ» խաղից հետո
16.02.2022
3732 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց ՊՍԺ-ին։

1. Բենզեման Չեմպիոնների լիգայում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Ռոնալդուին։

2. Կուրտուան Չեմպիոնների լիգայում հետ է մղել վերջին 23 հարվածներից 22-ը՝ այդ թվում Մեսսիի 11-մետրանոցը։

3. «Ռեալն» ընդամենը 3 հարված է կատարել հակառակորդի դարպասի ուղղությամբ։ Սա վատագույն ցուցանիշ է 03/04 մրցաշրջանից ի վեր։

4. Խաղում հարվածների հարաբերակցությունն է 21-3՝ հօգուտ ՊՍԺ-ի։ 03/04 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Ռեալը» խաղն ավարտում է դարպասին հարվածների բացասական արդյունքով (-18):

5. «Ռեալի» ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում ընդամենը 2 անգամ են հպվել գնդակին՝ մրցակցի տուգանայինում։ Վերջին անգամ նման վիճակագրություն արձանագրվել էր «Ատլետիկոյի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (13/14):

6. «Ռեալը» ՊՍԺ-ի դարպասին չի կատարել ոչ մի հարված։


Ամենակարդացված