Հոդվածներ

Մոդրիչը խոսել է իր և Ռոնալդուի կապի մասին
01.11.2020
3113 0

2018-ի ամռանը Լուկա Մոդրիչ - Ռոնալդու համագործակցությունը ավարտվեց. պորտուգալացին հեռացավ «Արքայական» ակումբից։ 

Սակայն դա չխանգարեց նրան, որ ֆուտբոլիստները շարունակեն իրենց շփումը։ 

«Ռոնալդուն շնորհավորեց ինձ ոսկե գնդակը ստանալու համար։ Շատ մեծ արժեք ունի, երբ նրա մակարդակի ֆուտբոլիստը քեզ շնորհավորում է։ Նա գիտի դրան հասնելու ճանապարհը։ 

Մենք պահպանում ենք կապը, քանի որ նրա հետ խաղալը յուրահատուկ էր։ Խաղերի ժամանակ նա ցանկանում էր, որ բոլորը ներդնեն իրենց ողջ ուժերը, և դա մոտիվացնում էր ֆուտբոլիստներին». ասել է Մոդրիչը Four Four Two-ի հետ զրույցի ընթացքում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված