Հոդվածներ

Կուրտուան, Բենզեման և Միլիտաոն կարող են բաց թողնել ԱԱԱ-ն
06.02.2023
1254 0

Տիբո Կուրտուան «Մալյորկայի» դեմ խաղից առաջ կայացած նախավարժանքի ընթացքում վնասվածք է ստացել, և ինչպես հայտնում է COPE-ը, բելգիացին հնարավոր է բաց թողնի Աշխարհի ակումբային առաջնությունը։ 

Ակնհայտ է, որ Կուրտուայի համար առաջնային է «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպմանը պատրաստ լինելը։ 

Ինչ վերաբերում է Բենզեմային և Միլիտաոյին, ապա նրանք վնասվածք էին ստացել «Վալենսիայի» դեմ խաղում և նույնպես մեծ հավանականությամբ բաց կթողնեն ԱԱԱ-ն։ Կարիմը փոքր շանսեր ունի գոնե եզրափակչին մասնակցելու համար։ 

ԱԱԱ-ն «Ռեալի» համար մեկնարկելու է փետրվարի 8-ին, իսկ մրցակիցը «Ալ-Ահլին» է։ 

Los Merengues, Realmadrid.am