Հոդվածներ

Մոդրիչը իր 400-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
26.10.2021
1183 0

«Բարսելոնայի» դեմ հանդիպումը 400-րդն էր Լուկա Մոդրիչի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։  Այսօր կայացած մարզումից առաջ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել խորվաթ ֆուտբոլիստին։ 

«Դա անհավատալի է։ Մեծ հպարտություն է «Ռեալի» կազմում 400 հանդիպում անցկացնելը։  Հույս ունեմ ավելի շատ հանդիպումների մասնակցել, և տեսնենք, թե արդյունքում որ թվի վրա կանգ կառնեմ». նշել է Մոդրիչը։ 

Այդպիսով Մոդրիչը հայտնվեց «Ռեալի» պատմության 25 ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված