Նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է «Ալավեսի» դեմ խաղում Մարսելոյի մասնակցությամբ վիճահարույց դրվագը։
Առաջին կեսի վերջնամասում բրազիլացին ընկավ մրցակցի տուգանայինի մատույցներում, քանի որ պաշտպանը քաշել էր վերջինիս մազերից, սակայն մրցավարը 11 մետրանոց չնշանակեց։
«Ակնհայտ 11 մետրանոց էր։ «Ալավեսի» ֆուտբոլիստը իրոք քաշեց Մարսելոյի մազերից, սակայն մրցավարի համար բարդ էր այդ ամենը տեսնելը։ VAR-ը պարտավոր էր ուշադրություն դարնել այդ դրվագին, քանի որ խախտման դեպքում պետք է լիներ նաև կարմիր քարտ։
Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ մրցավարը վստահորեն ցույց տվեց, որ այդ դրվագում որևէ խախտում չի եղել». ասել է Գոնսալեսը։
Los Merengues, Realmadrid.am