Հոդվածներ

Սիմեոնեն՝ «Ռեալի» դեմ գավաթային խաղի մասին
25.01.2023
3126 0

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ռեալի» դեմ գավաթային հանդիպման նախօրեին խոսել է մրցակցի մասին:

Հիշեցնենք, որ «Ռեալ» -«Աթլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

«Մեզ կարևոր հանդիպում է սպասվում շատ ուժեղ թիմի դեմ: «Ռեալը» խաղալու է մի մարզչի գլխավորությամբ, որով հիանում եմ: 

Անչելոտիի հետ հիասքանչ հարաբերություններ ունեմ: Նրա միայն մարզչական որակներին եմ ծանոթ, սակայն կարող եմ ասել՝ շատ խելացի անձնավորություն է: Վստահ եմ՝ Կառլոն լավ մարդ է»,- արգենտինացի մասնագետի խոսքը փոխանցում է Relevo-ն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված