Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելյեն Չուամենին չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:
Marca-ի հաղորդմամբ՝ 23-ամյա ֆրանսիացին ձգտում է վերադարձնել տեղը «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում: Մադրիդյան գրանդում նույնպես բարձր են գնահատում երիտասարդ ֆուտբոլիստի հեռանկարները:
Հիշեցնենք, որ Չուամենին «Ռեալի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից ու 50 խաղում կատարել է 4 ասիստ:
Fanat, Realmadrid.am